Շուրջ 200 չեխ զբոսաշրջիկ հատուկ գնացքով կշրջի Հայաստանում և Վրաստանում
Երևանի երկաթուղային կայարանից մեկնել է միջազգային զբոսաշրջային հատուկ գնացքը։ Հուլիսի 4-ից 12-ը շուրջ 200 զբոսաշրջիկ, հիմնականում՝ Չեխիայից, մասնակցում են բացառիկ երկաթուղային ճանապարհորդության։ Ութօրյա տուրի ընթացքում գնացքը կշարժվի Երևան–Վանաձոր–Այրում–Թբիլիսի–Բաթումի–Երևան երթուղով։ Նախաձեռնությունը «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի և չեխական «Gepard Express» ընկերությանն է։
ՀԿԵ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հյուրերը կճանապարհորդեն ընկերության ժամանակակից ու հարմարավետ վագոններով։ Ուղևորության նպատակն է եվրոպացի զբոսաշրջիկներին ծանոթացնել Հայաստանի և Վրաստանի հարուստ մշակութային ու պատմական ժառանգությանը, նաև կազմակերպել այցելություններ երկու երկրների տեսարժան վայրեր։
Սա «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և «Gepard Express»-ի արդեն երկրորդ համատեղ զբոսաշրջային նախագիծն է։ Անցած տարի կազմակերպված անդրանիկ երթուղին արժանացել էր բազմաթիվ դրական արձագանքների՝ փաստելով եվրոպացի զբոսաշրջիկների մեծ հետաքրքրությունը Հարավային Կովկասում երկաթուղային տուրիզմի նկատմամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից