Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է
Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է ևս 300-ով՝ հասնելով 2595-ի, հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։ Եվս 12000 մարդ վիրավորվել է։ Ռոդրիգեսը չի նշել անհայտ կորածների թիվը։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ անհատ կորած է համարվում 38 500 մարդ։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Երկրաշարժի 8-րդ օրը փլատակներից հաջողվել էր ողջ դուրս բերել 43-ամյա մի տղամարդու։
Երկրաշարժից ամենաշատը տուժել է մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Լա Գուայրայի նահանգը։ Ռոդրիգեսը հայտնել է, որ Լա Գուայրայի գրեթե բոլոր պաշտոնյաները զոհվել են երկրաշարժի հետևանքով։ Ըստ Վենեսուելայի իշխանությունների՝ փլուզվել է մոտ 800 շենք, որից 189-ը լիովին ավերվել են։
Իշխանությունները դատապարտում են տարերային աղետին դանդաղ արձագանքելու վերաբերյալ քննադատությունները։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հաշվարկով՝ երկրաշարժերի պատճառած վնասը կարող է կազմել 6,7 միլիարդ դոլար։
Երկրաշարժից հետո Վենեսուելային օգնություն են ուղարկել բազմաթիվ երկրներ։ ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է երկրի դեմ գործող որոշ պատժամիջոցներ, խոստացել է տրամադրել 150 միլիոն դոլարի հումանիտար օգնություն, ինչպես նաև այնտեղ է ուղարկել ավելի քան 900 փրկարար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից