Կիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ընդառաջ Ուկրաինան կոչ է արել դաշինքի անդամներին ամփոփիչ հռչակագրում արտացոլել երկրի նոր դերը եվրատլանտյան անվտանգության գործում։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավար Ալյոնա Գետմանչուկը՝ Բրյուսելում կայացած փակ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Կիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում Հյուսիսատլանտյան դաշինքից, այլև ինքն է իր ներդրումն ունենում նրա անվտանգության ապահովման գործում:
«Քաղաքական առումով մեզ համար շատ կարևոր է, որ Ուկրաինան ճանաչվի որպես «անվտանգության ներդրող», և ոչ թե միայն որպես օգնության ստացող»,- ասել է Գետմանչուկը՝ պատասխանելով DW-ի թղթակցի հարցին։
Դիվանագետի խոսքով՝ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի առաջինը, որին Ուկրաինան լիարժեք կմասնակցի «իր նոր դերով»։ Հետևաբար, ընդգծել է Գետմանչուկը, Կիևը ձգտում է, որ ամփոփիչ հռչակագիրն «արտացոլի այդ նոր իրականությունը»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից