Ափսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ Քոչարյան
Ափսոսում եմ: Այս խոսքերով լրագրողների հետ զրույցում արձագանքեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմանը՝ չվերցնել մանդատը և չշարունակել աշխատանքը խորհրդարանում՝ որպես պատգամավոր:
«Անկախ այն վայրիվերումները, որ տեղի ունեցան Ազգային ժողովում տարբեր ժամանակներում, նաև շահարկվեցին մեր ինչ-որ հարաբերությունները, սակայն մենք միասին ճանապարհ ենք անցել: Ափսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում, որովհետև մի բան ակնհայտ է, որ արտահերթ ընտրություններից հետո, երբ նա դարձավ Ազգային ժողովի նախագահ, իր պարտականությունների մեջ չի թերացել՝ որպես քաղաքական օրակարգի սպասարկող, նաև հաշվի առնելով մեր ընդդիմության պահվածքը ԱԺ աշխատանքներում: Մեկ գալիս են, մեկ չեն գալիս: Այսօր էլ մեր քույրերն ու եղբայրները չկային, միայն Գեղամ Մանուկյանը եկավ հանձնաժողովի նիստին մասնակցեց»,- հայտարարեց պատգամավորը:
Լրագրողների հարցին՝ արդյոք ինքը վերցնելու է պատգամավորի մանդատը, տվեց դրական պատասխան:
«Ինչո՞ւ եմ դրել իմ թեկնածությունը, եթե մանդատը պետք է չվերցնեմ: Եթե այլ առաջարկներ լինեն, այդ ժամանակ նոր կարելի է մտածել, թե ինչ ճանապարհով պետք է գնալ»,- ասաց Քոչարյանը՝ հիշեցնելով իր անցած քաղաքական ուղին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից