Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Անկարայում հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարի պաշտպանական բանկի ստեղծման մասին, հաղորդում է Reuters գործակալությունը։
«Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի» նպատակն է ամրապնդել դաշինքի անդամների պաշտպանունակությունը՝ մինչև 133 միլիարդ դոլար ներգրավելու միջոցով, որպեսզի ՆԱՏՕ-ի երկրներին և նրանց դաշնակիցներին տրամադրվի ցածր տոկոսադրույքներով վարկեր ռազմական նախագծերի ֆինանսավորման համար։ Կանադայի առաջին ներդրումը, ինչպես սպասվում է, կկազմի 1,5 միլիարդ եվրո։ Ավելի փոքր երկրները կվճարեն 500-750 միլիոն եվրո։
Reuters-ի տվյալներով՝ նոր բանկի հիմնադիր անդամ կդառնա ՆԱՏՕ-ի շուրջ 10 երկիր։ Գործակալությունը նշում է, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Նիդեռլանդները չեն ցանկանում մասնակցել դրա ստեղծմանը։
Ապրիլին The Globe and Mail թերթը հաղորդել էր, որ «Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի» կենտրոնակայանը կբացվի Կանադայի քաղաքներից մեկում՝ Վանկուվերում, Մոնրեալում, Օտտավայում կամ Տորոնտոյում։ Ենթադրվում է, որ դրա ծառայություններից կարող է օգտվել մինչև 40 պետություն։ Թերթի աղբյուրները չեն կարողացել պարզել, թե երբ կսկսի գործել բանկը, քանի որ դրա կանոնադրությունը դեռ պետք է հաստատվի բոլոր հիմնադիր երկրների կառավարությունների կողմից, ինչը «կտևի ամիսներ»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից