Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. ԿԳՄՍ նախարար
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ օրենքի նախագիծը լայն հնարավորություններ է ընձեռում անդրադառնալ մշակութային ժառանգության ևս մի կարևոր շերտի, որն է ստորջրյա մշակութային ժառանգությունը, և մաս կազմելով համապատասխան միջազգային հարթակին, նաև արդյունավետ գործիքակազմ ներդնել մշակութային ժառանգության այդ կարևոր բաղադրիչի շուրջ աշխատանքի ուղղությամբ:
Նախարարը հատկապես կարևորեց կարողությունների զարգացման հնարավորությունը: «Կարծում եմ՝ այս իմաստով միջազգային համագործակցությունն այընտրանք չունի: Խնդրո առարկա կոնվենցիան ընդունվել է 2001-ին, ուժի մեջ մտել 2009-ին: Այս պահին ակնհայտ է, որ այդ կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար, քանի որ կոնվենցիայի նպատակն է ապահովել և ամրապնդել ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանությունը, միջազգային համագործակցության, գիտական հետազոտությունների, տեղեկատվության փոխանակման, կրթության և մասնագիտական կարողությունների զարգացման միջոցով»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ-ի համար, նախարարի խոսքով, կոնվենցիային միանալը կարևոր նշանակություն ունի ինչպես մշակութային ժառանգության պահպանության, այնպես էլ միջազգային համագործակցության տեսանկյունից, և ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ Սևանա լճում և ՀՀ մի շարք այլ ջրային ավազաններում առկա են կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտեր, որոնց ուսումնասիրության և իրավական կարգավորման հետ կապված հարցերը պահանջում են նաև համապատասխան միջազգային չափանիշների կիրառում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից