Forever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներին
Անգլիական «Լիվերպուլը» պաշտոնապես ներկայացրել է նոր հուշահամալիր՝ նվիրված թիմի նախկին հարձակվող Դիոգու Ժոտայի հիշատակին։ 2025 թվականի հուլիսի 3-ին մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստն ու նրա եղբայրը՝ Պորտուգալիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Պենաֆիելի» խաղացող Անդրե Տեյշեյրա դա Սիլվան, ողբերգական ավտովթարի զոհ էին դարձել Իսպանիայում։ Հուլիսի 2-ին, «Էնֆիլդ» մարզադաշտի հարևանությամբ տեղի է ունեցել ֆուտբոլիստների հիշատակը հավերժացնող Forever 20 հուշարձանի բացումը։ Ինստալյացիայի հեղինակն է հայտնի քանդակագործ Էմմա Ռոջերսը։
Forever 20 հուշահամալիրը հուզիչ հարգանքի տուրք է եղբայրներին, որոնք մեկ տարի առաջ ողբերգականորեն հեռացան կյանքից։ Քանդակագործ Էմմա Ռոջերսը, սերտորեն համագործակցելով ակումբի հետ, ստեղծել է մի աշխատանք, որը փառաբանում է նրանց կյանքը, եղբայրական կապն ու մեծ նշանակությունը մեր երկրպագուների համար։
Հուշարձանի կենտրոնում պատկերված է հոսող սրտի տեսքով քանդակ, որը հիշեցնում է Դիոգուի՝ գոլերի տոնման պաշտամունքային ոճը։ Տարբեր անկյուններից նկատելի են նաև 20 և 30 թվերը, որոնցով ֆուտբոլիստները հանդես էին գալիս խաղադաշտում։ Քանդակի վրա փորագրված են Ժոտայի մասին հայտնի երգի բառերը, որը երկրպագուները կատարել են նախորդ մրցաշրջանի «Լիվերպուլի» յուրաքանչյուր խաղի 20-րդ րոպեին, ինչպես նաև PlayStation-ի վահանակ՝ ի նշան տեսախաղերի հանդեպ Դիոգուի ունեցած մեծ սիրո»,- ասված է մերսիսայդյան ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ակումբից նաև հավելում են, որ հուշահամալիրի հիմքում տեղադրվել են այն իրերը, որոնք երկրպագուները բերել էին «Էնֆիլդ» 2025 թվականի հուլիսին՝ հարգելով ողբերգության զոհերի հիշատակը:
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից