Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասին
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Աքրամ Այլիսիին 2026 թվականի գրական մրցանակ է տվել դեռ խորհրդային տարիներին գրված «Մարդիկ եւ ծառերը» եռագրության համար։ Գիրքը անգլերեն նոր է թարգմանվել։
Ինքնակենսագրական բնույթ ունեցող եռագրությունը պատմում է խորհրդային Ադրբեջանի լեռնային գյուղերից մեկի կյանքը` տղայի աչքերով։ Գործողությունները ծավալվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ տղամարդկանց մեծ մասը մեկնել էր ռազմաճակատ, իսկ ծանր աշխատանքն ու ընտանիքի գոյատեւման հոգսը մնացել էր կանանց ուսերին։
2012 թվականին լույս էր տեսել Այլիսլիի «Քարակերտ երազներ» ռեքվիեմ-վիպակը։ 1989 թվականին Բաքվում եւ 1919 թվականին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին պատմող վիպակը Ադրբեջանում զանգվածային բողոքի գործողությունների պատճառ էր դարձել։ Այն հրապարակավ այրել էին, նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ։
2013 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով նա զրկվել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից եւ պետական կենսաթոշակից։
88-ամյա գրողն ապրում է Բաքվում` փաստացի գտնվելով տնային կալանքի տակ։
«Ես «Քարակերտ երազները» գրել եմ ադրբեջանցիների, ոչ թե հայերի համար։ Ես գրեցի վեպը այն հույսով, որ մեր ժողովուրդների միջեւ բոլոր կամուրջները չէ, որ այրվելու են»,- ասել է Այլիսլին 2020-ի դեկտեմբերին` «Այրված գրքեր. Աքրամ Այլիսլին, գրականությունը եւ մարդու իրավունքները ներկայիս Ադրբեջանում» առցանց միջոցառման ժամանակ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից