Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցությունները
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե իշխանություններն իրեն դիտարկում են որպես Հայաստանի նախագահի պաշտոնի թեկնածու։ Նա լուրերը որակեց որպես «անհեթեթություն»:
«Դա անհեթեթություն է: Ես նման բան չեմ մտածում, երբևիցե որևիցե մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել, կոռեկտ չեմ համարում: Հայաստանի Հանրապետությունը ունի նախագահ։ Ի դեպ, ասեմ, որպես քաղաքացի, իմ ամենասիրված, իմ կողմից ամենահարգված նախագահն է, որին ես շատ սիրում, շատ հարգում եմ և նման խոսակցությունները ուղղակի անհեթեթություն են»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ հերքելով լուրերը, թե նման բան քննարկել է ինչ-որ մեկի հետ:
Ինչ վերաբերում է ակտիվ քաղաքականությանը, Սիմոնյանը հայտարարեց՝ ակտիվ քաղաքականությունից չի հեռանա. ««Իմ պես քաղաքական գործիչները շա՞տ են քաղաքական դաշտում, որ ես քաղաքական դաշտը լքեմ, թողնեմ, այսպես ասած, եռագլուխ միավորմանը, որպեսզի շարունակեն Հայաստանի Հանրապետությունը բզկտել։
Ես քարոզարշավի մեջ եմ եղել և մեր քաղաքացիներին իմ գործընկերների հետ և վարչապետի հետ միասին բան եմ խոստացել, հիմա իմ խրամատը ես հինգ տարի այստեղ պահեցի, մեկ այլ տեղ իմ խրամատը կշարունակեմ պահել։
Ի՞նչ է փոխվել, ոչ մի պաշտոն հավերժ չի, և փառք Աստծո»,- ասաց Սիմոնյանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից