Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 1-2-ը:
Բացահայտվել է 177 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
35 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
18 դեպք՝ խարդախության,
15 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
10 դեպք՝ հոգեկան ներգործության,
8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
7 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
6 դեպք՝ սառը զենք կրելու,
5 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
4 դեպք՝ խուլիգանության,
3-ական դեպք՝ շորթման, կանխամտածված սնանկության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, հետամտելու։
Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, սուտ ցուցմունք տալու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
1-ական դեպք՝ բնակարանային գողության, հոգեական ներգործության։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից