Ազգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգեր
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Հարցը հուլիսի 2-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը:
Նախաձեռնությամբ Ազգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան հաղթահարել մինչ այժմ առկա սահմանադրական և գործնական խոչընդոտները: Զեկուցողի խոսքով դեռևս 7-րդ գումարման խորհրդարանից ի վեր քննարկվող այս հարցում առկա է եղել սահմանադրական բարդություն, քանի որ էթիկայի հանձնաժողովը դիտարկվել է որպես յուրաքանչյուր ենթադրյալ խախտման դեպքի համար առանձին ստեղծվող ժամանակավոր մարմին: Նման մոտեցումը հանգեցնում էր հարցի քաղաքականացմանը և պատգամավորի նկատմամբ հանրային կանխակալ վերաբերմունքի ձևավորմանը՝ մինչև հարցի բուն քննարկումը:
Նախագծով առաջարկվում է ստեղծել այնպիսի կառուցակարգեր, որոնք դե յուրե կպահպանեն հանձնաժողովի ժամանակավոր կարգավիճակը, սակայն փաստացի կգործեն որպես մշտական մարմին: Հանձնաժողովը ստեղծվելու է 1 կամ 2 տարի ժամկետով, ինչը թույլ կտա ապահովել դրա կայուն գործունեությունը՝ առանց Սահմանադրության տառին հակասելու: Հանձնաժողովի առանձնահատկությունը կլինի պարիտետային սկզբունքը՝ կառավարող մեծամասնությունը և ընդդիմությունը կունենան հավասար ներկայացվածություն, իսկ նախագահի և փոխնախագահի պաշտոնները բաշխվելու են խմբակցությունների միջև՝ փոխադարձ համաձայնությամբ:
Որոշումների կայացման գործընթացում թափանցիկությունն ու անկողմնակալությունն ապահովելու համար նախատեսվել է, որ եթե քննարկվող հարցը վերաբերում է կառավարող մեծամասնության պատգամավորին, ապա նիստը պարտադիր կնախագահի ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, և հակառակը՝ ընդդիմադիր պատգամավորի դեպքում նիստը կնախագահի մեծամասնության ներկայացուցիչը: Ձայների հավասար բաշխման դեպքում որոշիչ կլինի նախագահողի ձայնը՝ Արուսյակ Ջուլհակյանի խոսքով նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել պատգամավորների բարեվարքության մակարդակը և հարցը քաղաքական հարթությունից տեղափոխել մասնագիտական ու ժողովրդավարական մշակույթի դաշտ:
Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանն ընդգծել է նախագծի ընդունման և հանձնաժողովի գործունեության կարևորությունը՝ շեշտելով, որ կարևոր հանձնաժողով է ձևավորվելու, որը միտված է լինելու Ազգային ժողովի դերի բարձրացմանը:
Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից