Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի. օրենսդրական նոր նախաձեռնություն
Առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 218-221-րդ հոդվածներում և խստացնել սահմանված պատժաչափերը ընտրակաշառքի տեսքով արտահայտվող հանցագործությունների համար: Նախատեսված պատժի խստացումը լրացուցիչ երաշխիքներ կստեղծի նմանատիպ իրավախախտումների կանխարգելման և նվազեցման համար:
Պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Վահագն Ալեքսանյանի, Ալխաս Ղազարյանի և Թագուհի Ղազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 2-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում:
Հիմնական զեկուցող Վահագն Ալեքսանյանը նշել է, որ անցած ընտրություններին արձանագրվեց, թե ինչպես որոշ ուժեր փորձեցին վերակենդանացնել ընտրակաշառքի էջը, որը, թվում էր, փակվել էր դեռ 2018 թվականին: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է երկարացնել ազատազրկման ժամկետները ինչպես ընտրակաշառք տվողների ու միջնորդների, այնպես էլ այն վերցնող քաղաքացիների համար: Բացի այդ, նախատեսվում են հատուկ սահմանափակումներ, որոնցով ընտրական հանցագործություններ կատարած անձանց կարգելվի երկար ժամանակով զբաղեցնել պետական, համայնքային կամ հանրային պաշտոններ:
Գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:
Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մանրամասն ներկայացրել է առաջարկվող կարգավորումները:
Եզրափակիչ ելույթում Ալխաս Ղազարյանը նշել է, որ հանրությունը բազմիցս սեփական փորձով է զգացել ընտրակաշառքի միջոցով տասնյակ տարիներ իշխանությունը զավթածների ապաշնորհ կառավարման հետևանքները: Ըստ նրա՝ հունիսի 7-ին ևս մեկ անգամ փորձ է արվել ֆինանսական միջոցների ներգրավմամբ կրկին զավթել իշխանությունը Հայաստանում, ինչը, սակայն, չի հաջողվել՝ շնորհիվ քաղաքացիների արժանապատիվ, իրավագիտակից, քաղաքականապես հասուն ընտրության? Այս համատեքստում պատգամավորն ընդգծել է ընտրակաշառք առաջարկողների, վերցնողների և միջնորդների համար պատժի խստացման կարևորությունը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից