OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Արհեստական բանականության OpenAI ընկերությունն ակտիվ բանակցություններ է վարում ԱՄՆ կառավարությանը 5% բաժնեմաս տրամադրելու վերաբերյալ, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականը հայտնել է, որ ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը և ղեկավար այլ անձինք նման քայլը դիտարկում են իբրև անհրաժեշտ բաղկացուցիչ մաս մի մեխանիզմի, որը նախատեսում է, որ ԱՄՆ կառավարությունը 5% բաժնեմաս ստանա ամերիկյան առաջատար բոլոր ԱԲ մշակող ընկերություններում։ Այդ ընկերությունների ցանկում կարող են հայտնվել նաև Anthropic-ը, Google-ը և Meta-ն։ Սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք նշված ընկերությունները կհամաձայնեն այդ առաջարկին։
Ալթմանի կարծիքով՝ պետական ֆինանսական մասնակցությունը OpenAI-ում լավագույն միջոցը կլինի արհեստական բանականության բումի արդյունքները հասարակության հետ կիսելու համար։
FT-ի աղբյուրների համաձայն՝ բանակցությունները դեռ սկզբնական փուլում են։ Նրանց խոսքով՝ Ալթմանը քննարկումներ է վարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, այդ թվում՝ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկի և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ։
Այս գաղափարի իրագործման համար կարող է անհրաժեշտ լինել համապատասխան օրենքի ընդունում Կոնգրեսի կողմից։
Ավելի վաղ Թրամփը հետաքրքրություն էր հայտնել առաջատար ԱԲ ընկերությունների կապիտալում պետական մասնակցության գաղափարի նկատմամբ՝ առաջարկելով ստեղծել սուվերեն ֆոնդ, որը կբաշխի շահույթի մի մասը քաղաքացիների միջև։ Նա նշել էր, որ այդ հարցը քննարկել է ընկերությունների հետ, սակայն այլ մանրամասներ չէր հրապարակել։
Ալթմանը և OpenAI-ի այլ ղեկավարներ որպես օրինակ նշել են Alaska Permanent Fund-ը, որը ներդնում է նավթային եկամուտները բաժնետոմսերում և վճարում է շահաբաժիններ նահանգի բնակիչներին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից