Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել
Կատարի և Պակիստանի միջնորդները հուլիսի 1-ին Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի բանակցողների հետ առանձին հանդիպումներ են անցկացրել, որոնց արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի հետ կապված հարցերի շուրջ։
Այդ մասին հայտարարել է Կատարի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ ալ-Անսարին՝ հավելելով՝ կողմերը համաձայնել են շարունակել երկխոսությունը։ Հաջորդ հանդիպումը կնշանակվի ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններից հետո։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին իր հերթին հայտնել է, որ Կատարի և Պակիստանի միջնորդների հետ երկու փուլով հանդիպումներ են անցկացվել։ Առաջին հանդիպմանը իրանական պատվիրակությունը բարձրացրել է ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանի խախտման հարցը:
Երկրորդ հանդիպումը նվիրված է եղել իրանական ակտիվներից 6 միլիարդ դոլարի ապասառեցմանը: Կողմերը նաև որոշել են ստեղծել հաղորդակցության խողովակ, որի միջոցով կարձանագրվեն փոխըմբռնման հուշագրի խախտումները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից