Իրանի դեմ քայլերը կախված կլինեն Թեհրանի վարքագծից․ Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: «Ոչինչ չեմ կարող խոստանալ, քանի որ դա կախված է այն բանից, թե ի վերջո ինչպիսին կլինի իրանցիների վարքագիծը։ Համոզված եմ, որ նախագահը մեր զորքերը հետ չի ուղարկի, եթե չլինի դրա անհրաժեշտությունը, նաև հստակ ձևակերպված նպատակ», - լրագրողներին ասել է Վենսը Վիրջինիա Բիչից (Վիրջինիա նահանգ) մեկնելուց առաջ, երբ նրան հարցրել են՝ կարո՞ղ է երաշխավորել, որ ԱՄՆ-ն չի վերսկսի ռազմական գործողություններն Իրանի դեմ։
«Արդյո՞ք մենք ստիպված կլինենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, թե՞ ոչ, կախված է իրանցիներից։ Եթե նրանք որոշեն վերսկսել իրենց միջուկային ծրագիրը կամ կրկին թիրախավորեն առևտրային նավագնացությունը, դա կփոխի մեր հաշվարկները», - ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։ Նա նաև դրական է գնահատել ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև ընթացող տեխնիկական խորհրդակցությունները. «Դեռ վաղ է խոսել դրանց արդյունքների մասին, բայց գործընթացը լավ է ընթանում»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում չէր հաստատել Իրանի դեմ գործողությունները վերսկսելու մտադրությունը՝ նշելով, որ Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները դրական հունով են ընթանում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից