Միացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարեն
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի երկրներին կոչ է արել հրաժարվել պաղեստինցի փախստականների օգնության ու աշխատանքների կազմակերպման համար ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալությանը (UNRWA) ֆինանսավորելուց և դրա փոխարեն միջոցներն ուղղել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդին:
«ՄԱԿ-ի անդամ պետությունները կանգնած են ընտրության առաջ՝ ֆինանսավորել հրահրումը, ահաբեկչությունը և լճացումը՝ խոստանալով աջակցել UNRWA-ին, կամ միջոցներ ուղղել Խաղաղության խորհրդին, այդպիսով բացելով խաղաղության և բարգավաճման ճանապարհը Գազայի ժողովրդի համար»,- ասվում է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչության հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ էր արել միջազգային հանրությանը 100 մլն դոլար հատկացնել UNRWA-ի ֆինանսավորման պակասուրդը ծածկելու համար, որպեսզի կանխվի դրա փաստացի փակումը:
Այս տարվա հունվարի 22-ին 19 երկրի ներկայացուցիչներ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ստորագրեցին Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, որը ստեղծվել է Գազայի հատվածում խաղաղության գործընթացի շրջանակում։ Խորհուրդը ստեղծվել է Իսրայելի և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի կառավարման վերաբերյալ պայմանավորվածության համաձայն, սակայն ենթադրվում է, որ այն կզբաղվի նաև մյուս տարածաշրջաններում հակամարտությունների կանխմամբ ու կարգավորմամբ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից