Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններ
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վահագն Ալեքսանյանը, Ալխաս Ղազարյանը և Թագուհի Ղազարյանը հեղինակել են օրենսդրական նախագիծ, որը միտված է ընտրակաշառքի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով քննարկվել է հուլիսի 1-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:
Հիմնական զեկուցող Վահագն Ալեքսանյանի խոսքով օրեսդրական փաթեթով առաջարկվում է խստացնել ընտրակաշառք տալու, ստանալու և դրան միջնորդելու համար նախատեսված պատժաչափերը, ինչպես նաև սահմանել խիստ մասնագիտական արգելքներ նման հանցագործություն կատարած անձանց համար:
Ըստ զեկուցողի՝ ընտրակաշառքը շարունակում է մնալ ժողովրդավարական համակարգի գլխավոր սպառնալիքներից մեկը, քանի որ այն խաթարում է քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և նվազեցնում հանրային վստահությունն ընտրական գործընթացների նկատմամբ:
Նախագծով նախատեսվում է Քրեական օրենսգրքի 218-րդ և 221-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար պատիժներն էականորեն խստացնել՝ ապահովելով հանցագործությունների կանխարգելման լրացուցիչ մեխանիզմներ: Միաժամանակ, նախագծի համաձայն՝ ընտրակաշառքի համար դատապարտված անձինք կզրկվեն պետական և համայնքային ծառայության, վարչական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Սահմանափակումը գործելու է անկախ դատվածության մարված կամ վերացված լինելու հանգամանքից:
Նշվել է, որ պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնող անձինք իրականացնում են հանրային իշխանության գործառույթներ, ուստի նրանց նկատմամբ պետք է կիրառվեն բարեվարքության, ազնվության և հանրային վստահության բարձր չափանիշներ: Ընդգծվել է, որ սահմանափակումները նպատակ ունեն պաշտպանել հանրային ծառայության հեղինակությունը և ապահովել կառավարման համակարգի նկատմամբ հանրության վստահությունը: Փոփոխությունները միտված են վերջ դնելու կոռուպցիոն այն մեխանիզմներին, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են Հայաստանում արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը, կարևորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, հորդորել է գործըներներին նախաձեռնությանը տալ դրական եզրակացություն:
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումն ու առաջարկները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը:
Կառավարության առաջարկներով լրամշակված օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից