ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում
Հայաստանի Հանրապետությունում չկա հստակ իրավական կարգավորում, որով պարտադիր կսահմանվի՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում: Գործնականում որոշ համայնքներում պետական դրոշը տեղադրված է համայնքային նախաձեռնությամբ, սակայն միասնական մոտեցում եւ պարտադիր պահանջ գոյություն չունի: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 1-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ հանձնաժողովականներին ներկայացնելով իր եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համահեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Պատգամավորները հետաքրքրվել են պետական դրոշի գործածման ընդհանուր կարգից, բնակավայրերում դրոշի տեղադրման վայրի ընտրությունից: Հիմնական զեկուցողը հարցերին տվել է սպառիչ պատասխաններ:
Հարակից զեկույցով հանդես է եկել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը: Պատգամավորը դրական է գնահատել օրենքի նախագիծը:
Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ Կառավարության առաջարկներն ընդունվել են նախագծի համահեղինակների կողմից:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված տարբերակով օրենքի նախագծին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից