Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
Երևանի կենդանաբանական այգին հայտարարություն է տարածել.
«Մենք շարունակաբար աշխատում ենք, որ Երևանի կենդանաբանական այգին դառնա ավելի զարգացած, խնամված և հարմարավետ միջավայր թե՛ մեր կենդանիների, թե՛ ձեզ համար
Հենց այդ նպատակով՝ 2026 թվականի հուլիսի 1-ից փոփոխվում են մուտքի տոմսերի սակագները։ Փոփոխությունը հնարավորություն կտա ընդլայնել այգու գործունեության ծավալները, ապահովել կենդանիների համար առավել բարեկեցիկ պայմաններ և շարունակաբար բարձրացնել այցելուներին մատուցվող ծառայությունների որակը
Նոր սակագները՝
Երկուշաբթի օր
3 - 69 տարեկան այցելուներ - 1,000 դրամ
Երեքշաբթիից կիրակի
3 - 69 տարեկան այցելուներ - 2,000 դրամ
Միաժամանակ հիշեցնում ենք, որ Երևանի կենդանաբական այգում շարունակում են գործել անվճար մուտքի արտոնությունները մի շարք սոցիալական խմբերի համար։
Բացի երկուշաբթի օրվանից՝ երեքշաբթիից կիրակի օրերին կարող եք օգտվել հետևյալ զեղչերից՝
- Միաժամանակ 11 և ավելի անձից բաղկացած խմբերի համար գործում է ընդհանուր արժեքից 5% զեղչ
- Դպրոցի, մանկապարտեզների և զարգացման կենտրոնի սաների այցելության դեպքում համապատասխան տեղեկանքի առկայության պարագայում կիրառվում է յուրաքանչյուր անձի համար 70% զեղչ
Անվճար մուտքից կամ զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։
Շնորհակալ ենք ձեր վստահության և աջակցության համար։ Յուրաքանչյուր այցելությամբ դուք նպաստում եք Երևանի կենդանաբանական այգու զարգացմանն ու մեր կենդանիների բարեկեցությանը»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից