Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հունիսի 30-ից հուլիսի 1-ը բացահայտել են 74 հանցագործություն։
Մասնավորապես՝
- 15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,
- 4 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
- 3 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, շորթման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի հայտնաբերման, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։
Բացահայտվել են գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, դատավորի, դատախազի, քննիչի նկատմամբ սպառնալիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սպանության նախապատրաստության, թմրամիջոցների մաքսանենգության, տրանասպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու, փաստաթղթի կեղծիքի, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են․
- 2-ական դեպք՝ խարդախության, մարմնական վնասվածք պատճառելու։
- 1 դեպք՝ ֆիզիկական ներգործության։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 41 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից