Wildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասները
Wildberries առցանց հարթակը փոփոխություններ է կատարել վաճառողների հետ համագործակցության պայմաններում՝ առանձին նշելով, որ ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով կորած կամ վնասված ապրանքների համար չի փոխհատուցի կրած վնասները։
Համագործակցության նոր տարբերակում նշվում է, որոնք են անհաղթահարելի ուժի այն հանգամանքները, որոնց հետեւանքով կրած վնասները հարթակը չի փոխհատուցելու։ Դրանք են ապստամբությունները, արտակարգ դրության ռեժիմի սահմանումը, ինչպես նաեւ «զենքի, ռազմական տեխնիկայի, օդանավերի (այդ թվում՝ անօդաչուների), ինչպես նաեւ այլ զինատեսակների կիրառման, ազդեցության, ընկնելու, արձակման կամ գործարկման հետեւանքները»։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հուլիսի 7-ից։
ԶԼՄ-ները նշել էին, որ հունիսի 16-ի, Ուկրաինայի անօդաչուների հարձակումներից մեկի ժամանակ, հրդեհ էր բռնկվել Wildberries-ի պահեստում՝ Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում։ Ընկերությունը դա պաշտոնապես չէր հաստատել՝ նշելով միայն, որ աշխատակիցների տարհանումը պահեստից կատարվել է «անվտանգության ապահովման ստուգիչ միջոցառումների» շրջանակում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից