Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը հունիսի 22-28-ը.
«Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Հովտային շրջաններում աշնանացան ցորենը լրիվ հասունացել է, շարունակվել է պտղատուների պտղի հասունացումը և բերքահավաքը։
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը, դիտվել է ծխախոտի տերևների տեխնիկական հասունացում։
Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ գտնվել է ծաղկման փուլում, շարունակվել է պտուղների հասունացումը, բանջարանոցային մշակաբույսերի և կարտոֆիլի մոտ դիտվել է ծաղկների թառամում։
Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման, ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման փուլերում, տեղ-տեղ ծաղկել են։ Շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլը գտնվել է ծաղկաբույլերի առաջացման փուլում, առանձին վայրերում այն ծաղկել է։
Շաբաթվա ընթացքում հողի 20–40սմ խորության շերտում արդյունավետ խոնավության պաշարները լեռնային շրջաններում կազմել են 15-52%, նախալեռնային շրջաններում՝ 18–26%, իսկ հովտային շրջաններում՝ 20–44%։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից