Համբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներ
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կորեայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել Կորեայի Հանրապետության օվկիանոսների և ձկնորսության նախարարության, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) քարտուղարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP), Կորեայի Հանրապետության Ծովային կենսաբազմազանության ազգային ինստիտուտի, ինչպես նաև միջազգային այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Որպես COP17-ի նախագահող երկիր` նախարարը կարևոր է համարել լսել միջազգային փորձագետների գնահատականներն ու առաջարկությունները, խորությամբ ծանոթանալ ոլորտի առաջնահերթություններին և գլոբալ մարտահրավերներին՝ COP17-ի նախապատրաստական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Խորհրդատվական հանդիպումների ընթացքում քննարկվել են ծովային և առափնյա կենսաբազմազանության պահպանության, ջրային էկոհամակարգերի կայուն կառավարման, գիտական համագործակցության և միջազգային գործընկերության ընդլայնման հարցերը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից