Մարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի նախատեսում 2028 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվել Հանրապետական կուսակցությունից, եթե իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն հայտնի գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով պետքարտուղարի շրջապատի իր աղբյուրներին։
Ըստ գործակալության տվյալների՝ Ռուբիոն իր խորհրդականների և օգնականների հետ զրույցներում բազմիցս նշել է Վենսին զիջելու մտադրության մասին։ Միաժամանակ AP-ն ընդգծում է, որ վերջին ամիսներին Ռուբիոն, զբաղեցնելով պետքարտուղարի և ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի պաշտոնները, զգալիորեն ամրապնդել է իր ազդեցությունը վարչակազմում՝ իր համախոհներին նշանակելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի առանցքային պաշտոններում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fortune ամսագրին տված հարցազրույցում խուսափել էր պատասխանել 2028 թվականի հնարավոր իրավահաջորդի վերաբերյալ հարցին։
Ամերիկյան լրատվամիջոցները հաճախ են Ռուբիոյին և Վենսին անվանում որպես հիմնական հանրապետական թեկնածուներ, որոնք կարող են առաջիկա ընտրություններում պայքարել նախագահի պաշտոնի համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից