Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Հուլիսի 1-ից Ղազախստանում ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, որի շուրջ հանրաքվե էր իրականացվել 2026 թվականի մարտին։ Երկրում առաջին անգամ Սահմանադրությունն ընդունվել է համազգային հանրաքվեով. դրա օգտին է քվեարկել քաղաքացիների 87,15%-ը։ Նոր Սահմանադրությամբ դադարելու է գործել երկպալատ խորհրդարանը, փոխարենը լինելու է միապալատ խորհրդարան՝ Քուրուլթայ, որը բաղկացած է լինելու 145 պատգամավորից։ Օրենսդիրների պաշտոնավարման ժամկետը լինելու է 5 տարի։ Նոր Սահմանադրությունը նախատեսում է նաև փոխնախագահի պաշտոնի ստեղծում, խորհրդատվական մարմինների բարեփոխում և այլ փոփոխություններ։
Ինչպես հաղորդում է Kazinform-ը, նոր մայր օրենքի ուժի մեջ մտնելու առթիվ ուղերձ է հղել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա շնորհավորել է ղազախստանցիներին «իսկապես դարակազմիկ իրադարձության» կապակցությամբ՝ նշելով, որ հանրաքվեում ժողովուրդը կատարել է ճակատագրական ընտրություն, որը տասնամյակներ շարունակ կսահմանի երկրի զարգացման ուղղությունները։
«Այսօր սկսվում է նոր դարաշրջան ինքնիշխան Ղազախստանի պատմության մեջ։ Մենք դուրս ենք գալիս առաջադեմ զարգացման, քաղաքական և տնտեսական բարեփոխումների, լայնածավալ արդիականացման հիմնական ուղու վրա», - ասվում է պետության ղեկավարի ուղերձում։
Օգոստոսին երկրում կանցկացվեն Քուրուլթայի առաջին ընտրությունները, որի արդյունքներով կձևավորվի երկրի նոր խորհրդարանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից