Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով ամենաշատ գոլերն է խփել։ 2026 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչի՝ Շվեդիայի դեմ խաղում Մբապեն բացել է խաղի հաշիվը 45-րդ րոպեին։ Հաշիվը նյութը գրելու պահին 2-0 է Ֆրանսիայի հավաքականի օգտին։
Հարձակվողն այժմ ունի ինը գոլ Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ինը խաղում՝ գերազանցելով բրազիլացիներ Լեոնիդասին (ութ գոլ հինգ խաղում) և Ռոնալդոյին (ութ գոլ տասը խաղում)։
Մբապեն նաև Աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում միանձնյա երկրորդ տեղն է զբաղեցնում՝ 17 գոլով։ Ֆրանսիացին գերազանցել է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին, ով խփել է 16 գոլ։
Առաջևում է միայն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, ով Աշխարհի առաջնություններում խփել է 19 գոլ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից