Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Աշխարհ

Երբ ֆուտբոլը միայն սպորտ չէ. ոչ մարզական կրքեր` Գերմանիայում

Գերմանիայում շատ ծանր են տանում իրենց հավաքականի պարտությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։ Երկուշաբթի աշխարհի քառակի չեմպիոն եւ Պարագվայի հետ խաղի անվիճելի ֆավորիտ համարվող Գերմանիան պարտվեց  3։4 հաշվով (հետխաղային 11-մետրանոցներով) ու դուրս եկավ հետագա պայքարից։

Մինչ այդ Գերմանիան աշխարհի առաջնություններում 11-մետրանոցների շարքում չէր իրացրել ընդամենը մեկ հարված՝ 1982 թվականի առաջնությունում։

Ֆուտբոլի ազգային ընտրանին այս պարտությանը X-ի իր էջում արձագանքեց ընդամենը մեկ բառով՝ «Վերջ», որին կցված էր կոտրված սրտի էմոջի, գրում է BBC-ին։

Սակայն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը բոլորովին այլ գնահատական տվեց տեղի ունեցածին ու, ըստ էության, քաղաքական բանավեճի հիմք տվեց։

«Թեեւ սա շատ ցավալի էր դուրս մնալը, բայց ի՜նչ խաղ էր, @DFB_Team։ Այս աշխարհի առաջնությունում ձեր նվիրումն ու թիմային ոգին ոգեշնչեցին մեր երկրին։ Մենք հպարտանում ենք ձեզնով»,- գրել էր նա X սոցիալական ցանցում։

Նրա հասցեին կոշտ մեկնաբանությունները երկար սպասեցնել չտվեցին։

Bild-ի սյունակագիր Մարիոն Հորնը նրա գրառումն անվանեց «աղետ», իսկ պարտությունը՝ «ջախջախիչ ձախողում»։

«Աշխարհի առաջնությունում Պարագվայից կրած դաժան պարտությունը, մարզիչը, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքն ու գերմանացի ֆուտբոլիստների խաղը մեր ամբողջ երկրի վիճակի ախտանշաններն են։ Լավագույն դեպքում մենք դարձել ենք երկրորդ կարգի երկիր։ Մեր տնտեսությունն աննախադեպ անկում է ապրում. գրեթե ամեն օր գրանցվում են սնանկացումներ եւ ապարդյունաբերականացում։ Իսկ գերմանական ֆուտբոլն այսօր գոյատեւում է բացառապես իր նախկին հեղինակության հաշվին»։

Ավելին, Մերցի ոգեշնչման մասին խոսքերը նա, ըստ էության, սուտ է որակել։

 «Պարոն կանցլեր, դա պարզապես ճիշտ չէ։ Ես համաձայն չեմ հաշտվել երկրորդ կարգի լինելու հետ։ Ես հպարտ չեմ։ Ես զայրացած եմ։ Ես հիասթափված եմ։ Ես կատաղած եմ։ Մեր երեխաները Գերմանիան ճանաչում են միայն որպես պարտվող»,- հայտարարել է սյունակագիրը։

Welt-ի մեկնաբան Ուլֆ Պոշարդտը իր հոդվածն ուղղակի վերնագրել է. «Միայն հաջողակ Գերմանիան է արժանի, որ այնտեղ ապրեն»։

«Գերմանիան կրկին վաղ փուլում դուրս է մնում աշխարհի առաջնությունից, իսկ կանցլերը դեռ շնորհավորում է այս խղճուկ թիմին՝ ասելով. «Մենք հպարտանում ենք ձեզնով»։ Ո՛չ, չենք հպարտանում։ Ընդհակառակը»,- գրել է Պոշարդտը։

Kicker մարզական պարբերականը արդյունքը բնութագրել է որպես «մահապատիժ գերմանական ֆուտբոլի եւ հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի համար»։

Լրագրողների զայրույթը կիսում են նաեւ քաղաքական գործիչները։

 «Նույնիսկ չգիտեմ, թե որն էր ավելի վատ՝ խա՞ղը, թե՞ այս վերլուծությունը»,- ասել է  Ազատ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մարի-Ագնես Շտրակ-Ցիմերմանը։

 «Թվում է՝ կանցլերը բոլորովին այլ խաղ է դիտել։ Սա հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան է նրա իրականության ընկալումը տարբերվում իրականությունից»,- WELT-ին տված հարցազրույցում ասել է Բունդեսթագում Ձախ կուսակցության խմբակցության անդամ Քրիստիան Գյորկեն։

«Այս թվիթից հետո հարց է առաջանում՝ որն էր ավելի ցավոտ՝ երեկվա հավաքականի խա՞ղը, թե՞  դաշնային կանցլերի այս գնահատականը»,- գերմանական մամուլին ասել է իշխող ՔԴՄ կուսակցության դաշնային վարչության անանուն անդամներից մեկը։

Մեկնաբանություններն ու հասարակական ճնշումն այնքան մեծ էր, որ կանցլեր Մերցն իր առաջին թվիթից 11 ժամ հետո երկրորդն է անում։

«Հաղթանակները մենք միասին ենք տոնում։ Եվ պարտության պահին էլ միասին ենք մնում։ Հենց դա է մեզ ուժեղ դարձնում։ Նա, ով կրծքին կրում է արծիվը, արժանի է մեր աջակցությանը, ոչ թե ծաղրանքին»,- հայտարարել է կանցլերը։

Մեկնաբանների կարծիքով՝ ֆուտբոլի շուրջ ծագած այս սկանդալը վկայում է

Սկանդալը բռնկվել է չորեքշաբթի նախատեսված կոալիցիոն կոմիտեի նիստի նախօրեին։

Գերմանական թերթերի գնահատմամբ՝ այսօրվա հանդիպումը առանցքային քաղաքական նշանակություն ունի թե՛ մի շարք բարեփոխումների, թե՛ Մերցի կառավարության հետագա ճակատագրի համար։

armradio.am