«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել։ Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից։ Մեր տեղեկություններով՝ հայտնաբերվածը Վահե Թավաքալյանն է։
Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Քրեական վարույթը վերաբերում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերին։
Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
Նախաքննության ընթացքում նշված անձանցից 2-ը կալանավորվել էին, իսկ 4-ի նկատմամբ կայացվել էր կալանավորման որոշում և հայտարարվել հետախուզում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից