Ռուսաստանի իշխանությունները հաստատել են, որ բանակցություններ են վարում նավթամթերք ներկրելու շուրջ։
«Շփումները շարունակվում են։ Եթե ընդունելի գների շուրջ համաձայնություն ձեռք բերվի, ներկրումը կիրականացվի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակի փոխանցմամբ՝ օտարերկրյա վառելիքի ներմուծումը կարող է դառնալ «շուկայի կայունացմանն ուղղված հերթական քայլը»։
Թեմայի շուրջ ուշագրավ մանրամասներ է հայտնել փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նրա խոսքով՝ վառելիքի ներկրումը ներկայումս դիտարկվող համակարգային միջոցառումներից միայն մեկն է։ Բացի այդ, իշխանություններն այժմ քննարկում են դիզելային վառելիքի արտահանումն ամբողջությամբ արգելելու հնարավորությունը։
Վառելիքի շուկայում ստեղծված լարված իրավիճակը հաջորդել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին (ՆՎԳ) հասցված հարվածներին, որի հետևանքով երկրում բենզինի արտադրության ծավալները նկատելիորեն նվազել են։ Անցյալ շաբաթ «Reuters» գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Մոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար 50 հազար տոննա ԱԻ-92 տեսակի բենզին տրամադրելու հարցով։
Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հրատապ խորհրդակցություն էր անցկացրել՝ հրահանգելով անհապաղ քայլեր ձեռնարկել վառելիքի ներքին շուկան կայունացնելու ուղղությամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից