Բաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների»
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խիստ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մեդիա դաշտի ոլորտում իրականացվող նոր օրենսդրական փոփոխությունների առնչությամբ:
Կազմակերպության գնահատմամբ՝ Բաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ, որի նպատակն է ուժեղացնել կառավարության վերահսկողությունն անկախ տեղեկատվության նկատմամբ, մասնավորապես՝ թվային հարթակներում:
Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանում քննարկվել է նոր օրինագիծը, որով նախատեսվում է ստեղծել ԶԼՄ-ների և ռադիոհեռարձակման միասնական խորհուրդ: Այս նոր մարմինը մեկտեղելու է նախկինում տարբեր կառույցների միջև բաժանված լիազորությունները և իր ձեռքում է կենտրոնացնելու երկրի ողջ մեդիա հատվածի կարգավորումն ու վերահսկողությունը:
Իրավապաշտպանները շեշտում են, որ այն պայմաններում, երբ ադրբեջանցի վերջին անկախ լրագրողները բանտարկված են, աքսորված կամ ստիպված են աշխատել ընդհատակում, այս օրենքը պաշտոնական Բաքվին տալիս է մամուլը վերջնականապես վերահսկելու բոլոր լծակները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից