Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
ԱՊՀ երկրներից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդները, որոնք Ռուսաստան են ժամանել առանց վիզայի, հունիսի 30-ից կարող են երկրում գտնվել մինչև 180 օր, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Դրա համար նրանք պետք է ներկայացնեն դիմում էլեկտրոնային ձևով՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի և այնտեղ մնալու նպատակների մասին՝ կցելով անձնագրի և փաստաթղթերի պատճենները, որոնք հաստատում են միջազգային փոխադրումների վարորդի մասնագիտական գործունեությունը։
Ըստ ՌԴ կառավարության հրապարակած փաստաթղթի՝ ԱՊՀ երկրներից և Վրաստանից պրոֆեսիոնալ վարորդների՝ Ռուսաստանի տարածքում ժամանակավոր մնալու ժամկետն ավելացվել է կառավարության 2026 թ. ապրիլի 27-ի որոշմամբ։ Այն ուժի մեջ է մտնում 2026 թ. հունիսի 30-ից։
Ինչպես ապրիլին պարզաբանել է ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, Ռուսաստանում մինչև 180 օր առանց վիզայի մնալու համար ԱՊՀ երկրների և Վրաստանի քաղաքացիները պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնեն պետական ծառայությունների հարթակի բջջային հավելվածի (RuID) օգտագործմամբ։
Իրինա Վոլկի խոսքով՝ այդ միջոցն ուղղված է անխափան միջազգային փոխադրումների ապահովմանը և լոգիստիկ գործընթացների պարզեցմանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից