Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հունիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում կայանալիք՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով. քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարը:
Ողջունելով հյուրերին՝ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և շնորհավորել Աստրիդ Ասիին՝ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նրա մասնագիտական փորձն ու գիտելիքները կարևոր ներդրում կունենան Էստոնիայի դատախազության զարգացման և ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու գործում։
Անդրադառնալով երկու երկրների դատախազությունների համագործակցությանը՝ կողմերը բարձր են գնահատել քրեական վարույթներով միջազգային իրավական համագործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Էստոնիայի միջև գործող միջազգային իրավական գործիքակազմը հնարավորություն է տալիս արդյունավետ փոխգործակցություն ապահովել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության և Եվրաջասթի միջև համագործակցության շրջանակներում առկա համագործակցության հնարավորությունները։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է նաև վերջին տարիներին եվրոպացի գործընկերների աջակցությամբ Երևանում անցկացված բարձրաստիճան միջազգային համաժողովների արդյունքները՝ նշելով, որ գործընկեր երկրների դրական արձագանքների հիման վրա որոշում է կայացվել ինստիտուցիոնալացնել նախաձեռնությունը և այն շարունակել Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի (APEPD) ձևաչափով։
Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու փորձի փոխանակումը, խորացնելու մասնագիտական համագործակցությունը և համատեղ ջանքեր գործադրելու դատախազական համակարգերի զարգացման, միջազգային իրավական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև անդրազգային հանցավորության, կիբեռհանցավորության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից