Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները
Ռուսաստանի մի քանի մարզում գիշերը խոցվել է ուկրաինական 419 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ գիշերվանից ի վեր Մոսկվայի ուղղությամբ արձակված 56 ԱԹՍ է խոցվել։ Մասնագետներն աշխատում են բեկորների անկման վայրում։ Ռոստովի նահանգապետը հայտնել է մարզի երկնքում 60 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։
Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտնել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրում ուկրաինական հարվածներից զոհվել է 42 մարդ, վիրավորվել՝ 327 մարդ։
Օրյոլի մարզի ղեկավարն էլ հայտնել է, որ տարածաշրջանի լցակայանները բենզին կվաճառեն ըստ պետհամարանիշների սահմանված գրաֆիկով՝ հերթերից և իրարանցումից խուսափելու համար։ Ավելի վաղ բենզինի և դիզելային վառելիքի սահմանափակումների մասին հայտարարվել էր Ռուսաստանի բազմաթիվ շրջաններում։
Ուկրաինան էլ հայտնել է, որ հունիսի 29-ին ռուսական հարվածներից Դնեպրում զոհվել է 6 մարդ, 29 մարդ վիրավորվել է։ Զապորոժիեի մարզում նույն օրը զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 7-ը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից