Ուիթքոֆն ուղևորվել է Դոհա, որտեղ սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ուղևորվել է Կատարի մայրաքաղաք Դոհա: Այնտեղ այսօր սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները: «Ուիթքոֆը ներկայումս Դոհայի ճանապարհին է»,- հաղորդել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի։
Ուիթքոֆին ուղեկցո՞ւմ է արդյոք Միացյալ Նահանգների նախագահի փեսա Ջարեդ Քուշները՝ չի նշվում։ ԱՄՆ նախագահը, առանց անուններ նշելու, լրագրողների հետ զրույցում ասել է՝ նրանք արդեն մեկնել են կամ մեկնում են Կատար: «Գուցե այս հանդիպումը կարևոր լինի, գուցե՝ ոչ, տեսնենք»,- հավելել է Թրամփը:
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին ավելի ուշ հայտարարել էր, որ առաջիկա օրերին Թեհրանն ամերիկյան կողմի հետ շփումներ չի պլանավորում Կատարում։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին նույնպես հերքել էր լուրը, թե կողմերի միջև նախատեսվում են բանակցություններ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից