Նիկոլ Փաշինյանը հերքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները։ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել է, որ Ալեն Սիմոնյանի հետ բացարձակ որևէ անձնական խնդիր չկա։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պատկերացումներ կան ԱԺ ներկայիս նախագահի հետագա գործունեության վերաբերյալ, Փաշինյանը նշել է, որ այդ հարցը կքննարկվի և որոշում կկայացվի ինչպես քաղաքական թիմի կողմից, այնպես Սիմոնյանի։ «Մենք մեր կարծիքները կհամադրենք կամ, եթե չհամադրվի, կքննարկենք կտեսնենք»,-նշել է Փաշինյանը` կարևորելով քաղաքական թիմում նախկին բարձր պաշտոնյաներ ունենալը։
«Շատ կարևոր է, որ, որպես քաղաքական թիմ, ունենանք ոչ միայն այդ կարգավիճակում գտնվող, այլ նաև նախկինում այդ կարգավիճակում գտնված անձինք, որովհետև դա ի վերջո փորձ է։ Այս պահին մեր թիմում ԱԺ երկու նախկին նախագահներ կան, նախկին նախարարներ կան, նախկին փոխվարչապետ կա և այդպես շարունակ։ Դա քաղաքական կապիտալ է, որը ես շատ կարևոր եմ համարում»,-ասել է վարչապետը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից