Ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. Էրդողան
Հուլիսի 7-8-ը Անկարայում կկայանա Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գագաթնաժողովը։ Հանդիպումից առաջ տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ:
«Թուրքիան ակնկալում է, որ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք»,- հայտարարել է Էրդողանը: Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ առաջնորդները քննարկել են Անկարայի և Բեռլինի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան հանձնառու է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացմանը՝ կարևորելով այդ ուղղությամբ փոխադարձ ջանքերի շարունակականությունը:
Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում ռուս-ուկրաինական պատերազմը կայուն խաղաղությամբ ավարտելու համար։ Նրա խոսքով՝ Անկարան աշխատում է բանակցությունները վերսկսելու և դիվանագիտական գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից