Աշխարհի առաջնությունը՝ ֆավորիտների փորձության և անակնկալների բեմ
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունն արդեն ցույց է տվել, որ այս մրցաշարում մեծ անուններն այլևս հաղթանակի երաշխիք չեն։
Թեպետ աշխարհի չեմպիոնի գլխավոր հավակնորդների թվում շարունակում են մնալ Արգենտինան, Ֆրանսիան, Իսպանիան, Բրազիլիան և այլ ուժեղ հավաքականներ` մրցաշարը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենահզոր հավաքականները ստիպված են պայքարել յուրաքանչյուր հանդիպման համար։
Միևնույն ժամանակ, մի շարք թիմեր շարունակում են հաճելիորեն զարմացնել։ Կանադան արդեն ապացուցել է, որ կարող է մրցել բարձրակարգ հավաքականների հետ, իսկ Մարոկոն շարունակում է պահպանել վերջին տարիներին ձեռք բերած բարձր մակարդակը՝ ցույց տալով կարգապահ և կազմակերպված ֆուտբոլ։
Անակնկալների շարքը կարող են համալրել նաև Ճապոնիան և Կապո Վերդեն, որոնք վերջին տարիներին զգալի առաջընթաց են գրանցել։ Հատկանշական է, որ այս հավաքականներն արդեն հենց ֆլեյ-օֆֆի մեկնարկում` մեկ տասնվեց հանդիպելու են Բրազիլիայի հավաքականին` Ճապոնիան և Իսպանիային` Կապո Վերդեն։
2026 թվականի Աշխարհի առաջնությունն առանձնանում է նաև նրանով, որ մեծ դեր են խաղում ոչ միայն աստղային ֆուտբոլիստները, այլև թիմային խաղը։ Եթե Կիլիան Մբապեն, Ջուդ Բելինգհեմը կամ Վինիսիուսը կարող են մեկ դրվագով փոխել հանդիպման ընթացքը, ապա մրցաշարի ընթացքը ցույց է տալիս, որ հաջողության հիմնական գրավականը մնում են տակտիկական կարգապահությունն ու թիմային հավասարակշռությունը։
Փլեյ-օֆֆի փուլը դեռ նոր է սկսվում, սակայն արդեն կարելի է ասել, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը հիշվելու է ոչ միայն ֆավորիտների պայքարով, այլև այն զգացողությամբ, որ յուրաքանչյուր հավաքական կարող է գրել իր սեփական պատմությունը։ Եվ հենց դա է աշխարհի առաջնության գլխավոր հմայքը՝ այստեղ երբեք ոչինչ կանխորոշված չէ։
Top-news.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից