Տղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքը
Գյումրիի կենտրոնական հավաքակայանից այսօր հայոց բանակ են ճանապարհել 2026 թվականի ամառային զորակոչի առաջին նորակոչիկներին։ Զինվորներին ծառայության ուղեկցելու են եկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մուշեղ Ասատրյանը, մարզպետարանի պատասխանատուներն ու հարազատները։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, դիմելով ծառայության մեկնող երիտասարդներին, ընդգծել է այս փուլի կարևորությունն ու պատասխանատվությունը։ Նա վստահություն է հայտնել, որ տղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքը՝ ցուցաբերելով բարձր կարգապահություն և համախմբվածություն։ Մարզպետը նշել է, որ նրանք մեկնում են պաշտպանելու երկրի սահմանները, ինքնիշխանությունն ու խաղաղությունը, իսկ բանակը կյանքի կարևոր դպրոց է, որտեղ կոփվելու են նրանց կամքն ու բնավորությունը։
Ելույթի վերջում Դավիթ Առուշանյանը նորակոչիկներին հորդորել է չերկնչել դժվարությունների առջև և մաղթել է անվտանգ, խաղաղ ծառայություն ու անփորձանք վերադարձ հայրենի օջախներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից