Սա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. Ռոնալդինյո
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն մեկնաբանել է իտալական Սերիա C-ն ներկայացնող «Ռավեննայի» կազմում խաղադաշտ վերադառնալու մասին շրջանառվող լուրերը: Նշենք, որ աստղային ֆուտբոլիստն ավելի վաղ պայմանագիր էր կնքել իտալական ակումբի հետ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա դառնալու է «Ռավեննայի» լիարժեք խաղացող և հանդես է գալու թիմի կազմում՝ 45-ամյա նախկին կիսապաշտպանը տվել է դրական պատասխան. «Այո՛, դա ճիշտ է։ Ասենք այսպես՝ սա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է։ Ես անպայման մի քանի րոպե կանցկացնեմ պաշտոնական խաղում, որից հետո արդեն կտեսնենք, թե ինչպես ինձ կզգամ»,– Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում Tribal Football-ը։
Հիշեցնենք, որ իր փառահեղ կարիերայի ընթացքում Ռոնալդինյոն հանդես է եկել այնպիսի հանրահայտ ակումբներում, ինչպիսիք են «Գրեմիոն», ՊՍԺ-ն, «Բարսելոնան», «Միլանը», «Ֆլամենգոն», «Ատլետիկո Մինեյրոն», «Կերետարոն» և «Ֆլումինենսեն»: Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում նա դարձել է Աշխարհի առաջնության, Ամերիկայի գավաթի և Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող: Կատալոնական «Բարսելոնայի» հետ Ռոնալդինյոն նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, երկու անգամ հաղթել Լա Լիգայում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում: Իսկ «Միլանի» կազմում բրազիլացին հռչակվել է Իտալիայի չեմպիոն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից