Երևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. Ավինյան
Մայրաքաղաքում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն: Այս մասին հունիսի 29-ին կայացած գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա ներկայացրեց Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի հավաքագրած տվյալները՝ նշելով, որ 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին վերլուծվել է շուրջ 75 միլիոն ուղևորություն։
Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների միջին արագությունը կազմել է 25 կմ/ժ և ցուցանիշը նվազման միտում ունի, իսկ պիկ ժամերին մարդատար ավտոմեքենաների միջին արագությունը կարող է իջնել մինչև 10 կմ/ժ։ Քաղաքապետը նշեց, որ մինչև 2 կմ երկարությամբ կարճ ուղևորությունները կազմում են ընդհանուր ուղևորությունների շուրջ 15 տոկոսը, իսկ դրանց մեծ մասն իրականացվում է քաղաքի կենտրոնում։
«Ավտոբուսների համար առանձնացված գծերն առաջնահերթություն են։ Մարդիկ բողոքում են, որ այդ գծերով կարող է երթևեկել միայն հանրային տրանսպորտը, սակայն դա բնական է, քանի որ մեր փողոցները լայնացնելու հնարավորություն չունենք։ Մենք Արշակունյաց պողոտան միացնում ենք Իսակովի պողոտային, ունենք խոշոր կամուրջների կառուցման ծրագրեր, սակայն փողոցներն ընդլայնելու հնարավորություն չկա»,- ասաց Ավինյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է քաղաքի մուտքերի և տարբեր հատվածների հարևանությամբ ստեղծել խոշոր ավտոկայանատեղիներ, որտեղ քաղաքացիները կկարողանան թողնել իրենց անձնական ավտոմեքենաները և ճանապարհը շարունակել հանրային տրանսպորտով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից