Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 26-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում: Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն, և այդ դժվարությունները ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ քննարկվեցին ԱԺ մշտական հանձնաժողովում: ԱԺ գլխադասային հանձնաժողովն այս առումով հատկապես առողջության համընդհանուր ապահովագրության ներդնումից հետո շահառուներից ստացել է գրություններ և ազդակներ:
Քննարկմանը մասնակցել են Առողջապահության նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, «Արմեդ» համակարգի, ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների ներկայացուցիչներ:
2021 թվականի հունվարի 1-ից Առողջության ապահովագրության հիմնադրամում գրանցված են 72 ստոմատոլոգիական կլինիկաներ, որոնք ունեն լիցենզիա ստոմատոլոգիական գործունեությամբ զբաղվելու և միաժամանակ գրանցված են «Արմեդ» համակարգում:
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ «Արմեդ» համակարգը կապի տարբեր միջոցներով՝ վեբինարներով, մեթոդական ձեռնարկներով, հաղորդակցվում է ոլորտի շահառուների հետ: Բժշկական հաստատությունների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին մատնանշել են այն խնդիրները, որոնց բախվում են համակարգից օգտվելիս: Բարձրացվել են փոքր և մարզերում ծառայություններ մատուցող կլինիկաների՝ համակարգից օգտվելու սահմանափակ հնարավորությունների, շահառուների շրջանում իրազեկման անհրաժեշտության հարցերը, համակարգ ծառայությունների մուտքագրման և նույնականացման ընթացքում առաջացող և այլ խնդիրները: Քննարկվել է նաև ՊԵԿ վճարումները, ըստ օրենքի, «Արմեդի» համապատասխան ծածկագրի միջոցով իրականացնելու խոչընդոտներին վերաբերող հարցը: ՊԵԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ կառույցը լայնածավալ իրազեկում է իրականացրել, անգամ հասցեական իրազեկել է ընկերություններին, որպեսզի վերջիններս օրենքով սահմանված պահանջները կատարեն և չտուգանվեն:
Քննարկումների ընթացքում աշխատանքային խումբ ստեղծելու, խնդիրները փուլային տարբերակով լուծելու և ճանապարհային քարտեզ մշակելու առաջարկ է հնչել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից