Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ռուսաստանը փակում է Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի հյուպատոսությունը՝ այդ հաստատության գլխավոր հյուպատոսի պաշտոնակատար Լաուրենցիու Կոնստանտինիուն հայտարարելով անցանկալի անձ: Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել Է ՌԴ-ում Ռումինիայի դեսպան Քրիստիան Իստրատային։
Ռուսասկան կողմը դա համարում է պատասխան քայլ Բուխարեստին: Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը Կոնստանցայում փակել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և անցանկալի անձ հայտարարել հյուպատոսին, մայիսի վերջին՝ Ռումինիայի արևելյան Գալացի քաղաքում բազմահարկ շենքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի անկումից հետո։
Մայիսի 29-ի գիշերը Ռումինիայի Գալացի քաղաքում անօդաչու թռչող սարքն ընկել էր բնակելի շենքի տանիքին, վիրավորելով 14-ամյա տղայի և 53-ամյա մի կնոջ: Հրդեհ էր բռնկվել 10-րդ հարկի բնակարանում, 70 մարդ տարհանվել էր շենքից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից