Հայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի սիմֆոնիկ նվագախումբը հունիսին մասնակցել է Ժնևի կոնսերվատորիայի 190-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։
Հոբելյանական ծրագրի շրջանակում դպրոցի նվագախմբի կամերային կազմը համերգով հանդես է եկել Ժնևի կոնսերվատորիայի համերգասրահում՝ ներկայացնելով հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված հատուկ ծրագիր։
Հոբելյանական միջոցառումների գլխավոր համերգը տեղի է ունեցել Ժնևի հանրահայտ «Victoria Hall» համերգասրահում։ Եվրոպայի ամենահեղինակավոր համերգային դահլիճներից մեկում հայ պատանի երաժիշտների ելույթը դարձել է նշանակալի իրադարձություն ոչ միայն դպրոցի, այլև Հայաստանի մշակութային կյանքի համար։
Համերգի ընթացքում որպես մենակատար հանդես է եկել դպրոցի շրջանավարտ, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Դիանա Ադամյանը։ Նրա կատարմամբ հնչել է Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», ինչպես նաև հատվածներ «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահանդես» բալետներից։
Այս բացառիկ հրավերը կարևոր ձեռքբերում է դպրոցի և ընդհանրապես հայկական երաժշտական կրթության ոլորտի համար՝ վերահաստատելով դպրոցի բարձր հեղինակությունն ու միջազգային մշակութային համագործակցության ամուր հիմքերը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից