Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկներ Մայք Թայսոնի և Ֆլոյդ Մեյվեզերի միջև ցուցադրական մենամարտը կարող է կայանալ սեպտեմբերի վերջին։ Այս մասին հայտնել է CSI փրոմոութերական ընկերության իրավաբան Ջադ Բերնշտեյնը։
Հունիսի 25-ին Նյու Յորքում կայացել է բանավոր լսում՝ Մեյվեզեր-Զամբիդիս մենամարտի անցկացումը դատական կարգով արգելելու վերաբերյալ։ Լսումների ընթացքում CSI-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թայսոն – Մեյվեզեր մենամարտի նախնական ամսաթիվը սեպտեմբերի 26-ն է, իսկ Մեյվեզերի և Պակյաոյի միջև դիմակայությունը կարող է կայանալ հաջորդ տարվա հունվարին։
Մայք Թայսոնը վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2024 թվականի նոյեմբերին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով բլոգեր-բռնցքամարտիկ Ջեյք Փոլին։ Թայսոնի ակտիվում կա 50 հաղթանակ (44-ը՝ նոկաուտով) և 7 պարտություն։
Ֆլոյդ Մեյվեզերն իր վերջին մենամարտը անցկացրել է 2024 թվականի օգոստոսին՝ մրցելով Ջոն Գոտի երրորդի հետ։ Այդ դիմակայությունում հաղթող չէր գրանցվել, քանի որ այն կրում էր ցուցադրական բնույթ և հաղթանակ կարող էր արձանագրվել միայն նոկաուտի դեպքում։ Անպարտելի Ֆլոյդի հաշվին գրանցված է 50 պաշտոնական հաղթանակ (27-ը՝ նոկաուտով)։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից