Մեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը:
Բացահայտվել է 159 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 17 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 16 դեպք՝ խարդախության,
- 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 7 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
- 6 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
- 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, փաստաթուղթ կեղծելու,
- 3 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,
- 2 դեպք՝ վստահված գույքի հափշտակման:
Բացահայտվել է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, գույքային վնաս պատճառելու, բժշկական գաղտնիքը հրապարակելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են.
- 1-ական դեպք խարդախության, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 23 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից