ԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Թուրքիային ավելի քան 700 միլիոն դոլար արժողությամբ տասնյակ ռեակտիվ շարժիչներ վաճառելու իր մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Կոնգրեսին ուղղված համապատասխան ծանուցումը։ «ԱՄՆ կառավարությունը պատրաստ է լիցենզավորել այս ապրանքների արտահանումը՝ հաշվի առնելով քաղաքական, ռազմական, տնտեսական, մարդու իրավունքների և զենքի վերահսկողության նկատառումները», - նշվել է Պետքարտուղարության կողմից Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ։
Կոնգրեսն ունի 15 օր, որպեսզի համատեղ բանաձևով մերժի վաճառքը, եթե ցանկանում է արգելափակել այն։ Նման բանաձևը պետք է ընդունվի երկու պալատներում, և Թրամփը կարող է վետո դնել դրա վրա։ Ըստ Reuters-ի՝ շարժիչների մատակարարումը «կարևոր ժեստ կլինի Անկարայի համար՝ հուլիսի սկզբին այնտեղ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ»։
Խոսքը General Electric շարժիչների մասին է՝ նախատեսված Թուրքիայի կողմից մշակվող հինգերորդ սերնդի Kaan կործանիչների համար. դրանք ամերիկյան F-35 կործանիչների թուրքական այլընտրանքն են այն բանից հետո, երբ Անկարան հեռացվել էր F-35 կործանիչների ծրագրից ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերման պատճառով։ Թուրքիայի կողմից 2019 թվականին ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը վատթարացրել է հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից