ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը
ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները։
Ինտենսիվ այգեգործության, ջերմատնային տնտեսությունների հիմնման և ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագրերի շահառուները, որոնց վարկի արտոնյալ ժամկետն արդեն լրացել է կամ կլրանա մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը, կստանան վարկերի մարման լրացուցիչ արտոնյալ ժամկետներ։
Շահառուների վարկի մարման ժամկետը և վարկի մայր գումարի մարման լրացուցիչ արտոնյալ ժամկետները երկարաձգվում են՝
ինտենսիվ այգեգործության դեպքում՝ 1 տարի ժամկետով, արդեն հիմնված և արտադրանք տված 34,5 հա
ջերմատների դեպքում՝ 6 ամիս ժամկետով, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրով փոքր
ջերմոցներ կառուցած իրավաբանական և ֆիզիկական անձանց դեպքում՝ 6 ամիս ժամկետով։
Արտոնությունից օգտվելու համար շահառուները պետք է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը դիմեն ֆինանսական կազմակերպությանը՝ ներկայացնելով նախարարության տեղեկանքը՝ այգու կամ ջերմատան հիմնված լինելու վերաբերյալ, և ՊԵԿ տեղեկանքը՝ 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի մասին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից