Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Աստղագետները հայտնաբերել են երկու անսովոր հսկա մոլորակ, որոնք չափերով գրեթե հավասար են Յուպիտերին, բայց խտությամբ այնքան փոքր են, որ նույնիսկ բամբակաշաքարից թեթև են համարվում։ Գիտնականները դրանք դասում են չափազանց թեթև ու «փքված» երկնային մարմինների՝ «սուպերփուֆ» տեսակի էկզոմոլորակների շարքին, որոնք տիեզերքում շատ հազվադեպ են հանդիպում։
Այս մոլորակները պտտվում են Երկրից մոտ 1110 լուսատարի հեռավորության վրա գտնվող աստղի շուրջ։ Հետազոտությունը գլխավորած Օքսֆորդի համալսարանի գիտնական Ջորջ Դրանսֆիլդի խոսքով՝ դրանք իրենց չափերի համեմատ մինչ այժմ հայտնի ամենաթեթև մոլորակներն են։ Նրա բնորոշմամբ՝ այդ մոլորակների խտությունը կարելի է համեմատել տարայից նոր դուրս եկած սափրվելու փրփուրի խտության հետ։
Գիտնականները ենթադրում են, որ մոլորակները հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից։ Նրանց կարծիքով՝ դրանք կարող են ունենալ սպիտակ կամ կապտավուն երանգ՝ կախված մթնոլորտային պայմաններից։ Սակայն վերջնական եզրակացությունների համար անհրաժեշտ են նոր դիտարկումներ, որոնք կարող են իրականացվել NASA-ի «Ջեյմս Ուեբ» (James Webb) տիեզերական աստղադիտակի միջոցով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից