Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Սեպտեմբերից ավագ դասարանների աշակերտներն իրենց դպրոցներում հնարավորություն կունենան անվճար մասնակցելու անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներին։ Նախաձեռնությունը համատեղ մշակել են Ներքին գործերի նախարարությունն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նոր կրթական ծրագրին անդրադարձել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։
Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։
Ավագ դպրոցի աշակերտները կսովորեն․
✅ճանապարհային երթևեկության կանոնները,
✅ճանապարհային նշանները և գծանշումները,
✅լուսացույցի և կարգավորողի ազդանշանները,
✅հետիոտնի և ուղևորի վարքականոնները,
✅ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները,
✅վարորդական գործնական հմտություններ և այլն։
Խմբակները կամընտրական են, կրթական ծրագիրը ճանապարհներին կարգուկանոն հաստատելուն ուղղված պետական միջոցառումներից մեկն է․ օրինապահ քաղաքացին պետք է ձևավորվի վաղ տարիքից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից