Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-ի
Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 188-ի, ևս 1520 մարդ վիրավորվել է, հայտարարել է երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։ Նրա խոսքով՝ շուրջ 200 մարդ դեռևս գտնվում է փլատակների տակ, իսկ առնվազն 250 շենք վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է։ Ամենածանր իրավիճակը ստեղծվել է Լա Գուայրա նահանգում, որտեղ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել շուրջ մեկ րոպե տարբերությամբ, որից հետո գրանցվել է 138 հետցնցում։ Երկրի իշխանությունները ստեղծված իրավիճակը բնութագրել են որպես լուրջ աղետ և բնակչությանը կոչ արել պահպանել զգոնությունը։
Վենեսուելա են ժամանում միջազգային մասնագիտացված փրկարարական խմբեր։ Իշխանությունները նաև մասնավոր ընկերություններին կոչ են արել ծանր տեխնիկա տրամադրել փլատակների հեռացման համար։
Ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է 200 միլիոն դոլարի վերականգնման հիմնադրամ ստեղծելու, ինչպես նաև երկրաշարժից տուժած ընտանիքներին և ձեռնարկություններին ֆինանսական աջակցություն ու հատուկ վարկային գծեր տրամադրելու մասին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից